Transit Pay

Գաղտնիության քաղաքականություն

Ամսաթիվ: 01.10.2026

«Transit Pay LLC»-ը պետական գրանցում ստացած սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը առցանց հարթակի և հավելվածի միջոցով կազմակերպում է միջազգային տրանզիտային ծառայությունների վճարումները (օրինակ՝ ապահովագրություն, կայանատեղի, տրանզիտային վճարներ) ։

Նույնականացման կոդ: 999.110.1552861

«Transit Pay LLC» ՍՊԸ-ն պարտավորվում է անձնական տվյալների մշակման ընթացքում խստորեն պահպանել գործող օրենսդրությունը, միջազգային միջազգային նորմերը և տվյալների պաշտպանության ստանդարտները։

Մեր նպատակն է իրազեկել, թե ինչ տվյալներ ենք հավաքագրում օգտատիրոջ մասին, ինչպես ենք դրանք մշակում, ինչ միջոցներ ենք ձեռնարկում տվյալների անվտանգությունն ապահովելու համար և ինչ իրավունքներ ունեք դուք՝ որպես տվյալների իրավատեր։

Մեր կողմից անձնական տվյալները մշակվում են արդար և օրինական ձևով, միայն հստակ սահմանված նպատակներով, իսկ տվյալների բազան պաշտպանված է ապօրինի հասանելիությունից և օգտագործումից։

Ինչ տվյալներ են մշակվում օգտատիրոջ մասին՝

Մեր կողմից հավաքագրվում և մշակվում են հետևյալ տեղեկությունները.

  • Կոնտակտային տվյալներ – գրանցում կամ ծառայություն ստանալուց՝ անուն, ազգանուն, էլ. փոստ, հեռախոսահամար, հասցե։
  • Պայմանագրային տվյալներ – օգտատիրոջը մատուցված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն։
  • Ֆինանսական և գործարքային տվյալներ – հարթակում կատարված վճարումներին, մնացորդին, պարտավորություններին, հաշվարկներին առնչվող տեղեկատվություն։
  • Տեխնոլոգիական տվյալներ – կապված սարքի տեսակի, IP հասցեյի,տեղեկանիշների (cookies), վարքագծային տվյալների, տեղակայման մասին տեղեկությունների և այլ տեխնիկական գրառումների հետ։
  • Հաղորդակցության տվյալներ – էլ. փոստով, հեռախոսով, սոցիալական ցանցերով կամ այլ հնարավոր ձևերով օգտատիրոջ և/կամ գործընկերոջ հետ հաղորդակցության ընթացքում ստացված տեղեկություններ։
  • Հանրային տեղեկություններ – օրինական հասանելի հանրային աղբյուրներից ստացված տվյալներ։
  • Կամավոր տրամադրված տեղեկություն – ցանկացած տվյալ, որը օգտատերը ինքնակամ մեզ կտրամադրի։
  • Այլ անհրաժեշտ տեղեկություն – այն, ինչը անհրաժեշտ է պայմանագրային և/կամ օրենսդրական պարտավորությունները կատարելու համար։

Աղբյուրներ, որտեղից հավաքագրվում են տվյալները

օգտատիրոջ տվյալները հասանելի են դառնում մեզ հետևյալ դեպքերում՝

  • երբ դառնում է մեր հաճախորդը կամ գործընկերը/մատակարարը,
  • երբ գրանցվում է մեր առցանց հարթակում կամ հավելվածում,
  • երբ օգտվում է մեր ծառայություններից և վճարային ֆունկցիոնալից,
  • երբ կապվում է մեզ հետ հեռախոսով, էլ. փոստով կամ այլ հաղորդակցման ձևով,
  • երբ ուղարկում է նամակներ/փաստաթղթեր/հաղորդագրություններ՝ փոստով, էլ. փոստով, սոցիալական ցանցով կամ այլ ձևով,
  • անհրաժեշտության դեպքում՝ հանրային աղբյուրներից (օր.՝ պետական ռեգիստր, ֆինանսական հաստատություններ, վճարային կազմակերպություններ և այլ օրինական աղբյուրներ),
  • օգտատիրոջ համաձայնությամբ՝ գործընկեր կազմակերպություններից, նրանց հարթակներում գրանցումից և գործարքների վերաբերյալ տեղեկություններից։

Օգտատիրոջ անձնական տվյալները մշակելու իրավական հիմքերն են․

Անձնական տվյալները մշակվում են օրինական նպատակներով և այն ծավալով, որն անհրաժեշտ է ծառայության լիարժեք մատուցման համար, և միայն հաջորդ օրինական հիմքերի առկայության դեպքում՝

  • ծառայություն մատուցելու և դրա որակը բարելավելու համար,
  • օգտատիրոջ ակտիվությունը վերահսկելու և կարգավիճակի ծանուցումներ ուղարկելու համար,
  • օրենսդրական պահանջները կատարելու համար,
  • հաշվետվության, վերլուծության և ֆինանսական վերահսկողության համար,
  • համակարգերի անվտանգության և չարաշահումների կանխարգելման համար,
  • իրավախախտումների բացահայտման և քննության համար,
  • պայմանագրային պարտավորությունների կատարման և մոնիտորինգի համար,
  • բողոքներին արձագանքելու և հետադարձ կապ հաստատելու համար,
  • օրենքով սահմանված պարտավորությունների կատարման համար,
  • ուղիղ մարքեթինգի համար, միայն օգատիրոջ համաձայնության դեպքում, մեր կամ գործընկեր կազմակերպությունների կողմից ծառայությունների մասին տեղեկություն տրամադրելու նպատակով։

Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

օգտատիրոջ անձնական տվյալները մշակվում են միայն այն դեպքում, երբ առկա է հետևյալ իրավական հիմքերից մեկը.

  • օգատիրոջ կամավոր բանավոր կամ գրավոր համաձայնությունը,
  • օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները,
  • պայմանագիր կնքելու կամ կատարելու անհրաժեշտությունը,
  • օգատիրոջ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը,
  • ընկերության կամ երրորդ անձանց օրինական շահերի պաշտպանությունը,
  • տվյալների օրինական հանրային հասանելիությունը,
  • իրավախախտումների կանխարգելումն ու անվտանգության ապահովումը։

Օգտատիրոջ անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց

Անհրաժեշտության դեպքում, օգատիրոջ անձնական տվյալները կարող են փոխանցվել այն երրորդ անձանց, որոնք ներգրավված են ծառայությունների մատուցման գործընթացին, ներեռյալ՝

  • վճարային ծառայությունների մատակարարներին և բանկերին,
  • գործընկեր ծառայություն մատուցողներին՝ կոնկրետ ծառայությունների իրականացման համար,
  • կանոնակարգողներին, աուդիտորական կազմակերպություններին և այլ իրավասու մարմիններին,
  • IT և տեխնիկական աջակցություն տրամադրող կապալառուներին։

Ցանկացած ինֆորմացիայի տրամադրումը Երրորդ անձանց կատարվում է միայն անհրաժեշտ ծավալով և իրավական հիմքի առկայության դեպքում։

Անչափահասների անձնական տվյալները

Գործող կանոնադրության համաձայն՝ 16 տարեկանը չլրացած անձանց անձնական տվյալների մշակումը թույլատրելի է միայն ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։

Հարթակում գրանցվելով՝ օգատերը հաստատում է, որ լրացել է նրա 16 տարին կամ ունի օրինական ներկայացուցչի համաձայնությունը։

Օգատիրոջ իրավունքները.

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով օգատերը իրավունք ունի՝

  • ստանալ տեղեկություն նրա մասին մշակվող տվյալների վերաբերյալ, մասնավորապես՝ ինչ տվյալներ են մշակվում, ինչ նպատակով և ինչ իրավական հիմքով,
  • ստանալ տեղեկություն տվյալները հավաքագրման և տրամադրման աղբյուրների մասին,
  • ծանոթանալ ընկերության կողմից պահպանվող նրա տվյալներին և ստանալ դրանց պատճենները օրենքով սահմանված կարգով,
  • պահանջել սխալ, ոչ ճշգրիտ կամ թերի տվյալների ուղղում/թարմացում,
  • պահանջել տվյալների մշակման դադարեցում, ջնջում կամ ոչնչացում, եթե՝ հրաժարվում է համաձայնությունից, տվյալների մշակման այլևս անհրաժեշտ չլինելուց կամ տվյալների մշակման ապօրինի լինելուց,
  • պահանջել տվյալների կիրառման արգելափակում, եթե՝ վիճարկվում է տվյալների ճշգրտությունը, մշակումը ապօրինի է, բայց չի ցանկանում ջնջում, կամ տվյալներն անհրաժեշտ են դատական գործընթացի համար։

Օգատերը կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել տվյալների մշակման համաձայնությունից և պահանջել այդ հիմքով մշակված տվյալների ջնջում։ Այս դեպքում ընկերությունը պարտավոր է դադարեցնել տվյալների մշակումը և ջնջել դրանք, եթե դրանց մշակման համար այլ իրավական հիմքեր առկա չեն։

Օգատիրոջ իրավունքների խախտման դեպքում կարող է դիմել ընկերությանը, անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը կամ դատարան։

Օգատիրոջ իրավունքների սահմանափակում.

Անձնական տվյալների հետ կապված վերոնշյալ իրավունքները կարող են սահմանափակվել, եթե դրանց իրացումը վտանգում է՝

  • պետական անվտանգությանը, տեղեկատվական անվտանգությանը և կիբերանվտանգությանը,
  • հասարակական անվտանգության շահերը,
  • հանցագործությունների կանխարգելումը, քննությունը, քրեական հետապնդումը, արդարադատության իրականացումը, պատժի և պրոբացիայի իրականացումը,
  • երկրի համար կարևոր ֆինանսական կամ տնտեսական շահերը, հանրային առողջության և սոցիալական պաշտպանության շահերը,
  • կարգավորող կամ վերահսկող մարմինների գործառույթների և լիազորությունների իրականացումը,
  • տվյալների սուբյեկտի կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները,
  • պետական, առևտրային, մասնագիտական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքները,
  • իրավական պահանջների կամ առարկությունների հիմնավորումը։

Իրավունքների սահմանափակման միջոցները ընկերությունը կիրառում է միայն նպատակի համաչափ և անհրաժեշտ ծավալով։

Ուղիղ մարքեթինգ

Եթե օգտատերը տալիս է համաձայնություն, ապա տվյալները կարող են մշակվել ուղիղ մարքեթինգի նպատակով՝ TransitPay-ի և գործընկեր կազմակերպությունների առաջարկների մասին տեղեկատվություն ստանալու համար։

Օգտատերը ուղիղ մարքեթինգից կարող է հրաժարվել ցանկացած ժամանակ՝ գրելով հետևյալ էլ. հասցեին՝ info@transitpay.net

նրա պահանջը կբավավարվի կամ՝ ոչ, ստալուց 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։

Տվյալների անվտանգություն

Մենք կիրառում ենք իրավական, տեխնիկական, ֆիզիկական և կազմակերպական միջոցներ տվյալների պաշտպանության համար՝ ներառյալ հասանելիության վերահսկում, մոնիտորինգ և ներքին գործընթացների պարբերական արդիականացում։

Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ տեխնոլոգիական ռիսկերը հնարավոր չէ ամբողջությամբ բացառել, ուստի երրորդ անձանց չարտոնված գործողությունների դեպքում պատասխանատվությունը սահմանվում է օրենքով։

Տվյալների պահպանման ժամկետ

Օգտատիրոջ անձնական տվյալները պահվում են ծառայության ակտիվ ժամանակահատվածում և ծառայության ավարտից հետո ոչ ավել, քան 3 (երեք) տարի, եթե օրենքը ավելի երկար ժամկետ չի պահանջում։

Պահպանման ժամկետը անհրաժեշտ է հետևյալ նպատակներով՝

  • հարցերին և բողոքներին պատասխանելու համար,
  • օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները կատարելու համար,
  • ընկերության և օգտատերերի իրավունքները պաշտպանելու համար։

Օգտատիրոջ պարտավորությունները

Ծառայություն ստանալու համար անհրաժեշտ է տրամադրել ամբողջական և ճշգրիտ տվյալներ։ Կոնտակտային կամ այլ տվյալների փոփոխության դեպքում, Խնդրում ենք դրա մասին տեղեկացնել մեզ ։

Հարթակից օգտվելիս օգտատերը պարտավոր է պահպանել օրենքը և չտեղադրել այնպիսի տեղեկություն կամ փաստաթուղթ, որը խախտում է երրորդ անձանց իրավունքները։

TransitPay հարթակում ցանկացած տվյալի վերբեռնումը/տրամադրումը նշանակում է, որ դուք օրինական հիմքերով ունեք դրա օգտագործման և տարածման իրավունքը։

Կոնտակտային տվյալներ

Անձնական տվյալների հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ էլ. հասցեով՝ info@transitpay.net

Հեռախոսահամար՝ +37441205525

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ավան, Դուրյան թաղամաս, 44 շենք 6 բն.

Փոփոխություններ

Ժամանակի ընթացքում կարող է անհրաժեշտ լինել սույն քաղաքականության փոփոխությունը։ Փոփոխության դեպքում թարմացված տարբերակը կհրապարակենք կայքում և/կամ հավելվածում։

Փոփոխված քաղաքականությունը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Հարթակի օգտագործման շարունակումը նշանակում է, որ դուք համաձայն եք թարմացված պայմաններին։