Transit Pay
Պայմաններ և դրույթներ
Վերջին թարմացում՝ 01.10.2026
Այս էջում ներկայացված են TransitPay հարթակի օգտագործման պայմաններն ու դրույթները։
Խնդրում ենք ծառայությունից օգտվելուց առաջ ուշադիր կարդալ այս պայմանները։ Հաշիվ ստեղծելով և հարթակն օգտագործելով՝ դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և ընդունել եք այս պայմանները։
Բովանդակություն
- Ներածություն
- TransitPay-ի մասին
- Ընդհանուր դրույթներ
- Գրանցում
- Ծառայության պայմաններ
- Վճարման պայմաններ
- Ծառայության մատուցման պայմաններ
- Չեղարկման և վերադարձի քաղաքականություն
- Պատասխանատվություն
- Գաղտնիություն
- Արգելված գործողություններ
- Փոփոխություններ
- Կիրառելի իրավունք և վեճերի լուծում
1. Ներածություն
Բարի գալուստ TransitPay։ Սույն պայմանները կարգավորում են TransitPay-ի կայքի և բջջային/վեբ հավելվածի ձեր օգտագործումը։ TransitPay-ը թվային հարթակ է, որն օգնում է օգտատերերին վճարել միջազգային ճանապարհային ծառայությունների համար (ներառյալ ապահովագրություն, կայանատեղի, տրանզիտային վճարներ և այլ հարակից ծառայություններ) գործընկեր մատակարարների միջոցով։
- Հաշիվ – գրանցումից հետո ստեղծված օգտատիրոջ պրոֆիլ։
- Մատակարար – գործընկեր կազմակերպություն, որը ծառայություններ է մատուցում TransitPay-ի միջոցով։
- Օգտատեր – անձ, որը ստեղծել է հաշիվ և օգտագործում է TransitPay ծառայությունները։
- Ծառայության պատվեր – հավելվածում ձևավորված ծառայության գնման հարցում։
- Հավելված – TransitPay-ի բջջային կամ վեբ հավելված։
2. TransitPay-ի մասին
TransitPay-ը թվային հարթակ է, որը միավորում է օգտատերերին և ծառայություն մատուցողներին մեկ էկոհամակարգում՝ ճանապարհային և շարժունակության ծառայությունների համար։
Կապ մեզ հետ՝ էլ. հասցե info@transitpay.net
հեռախոսահամար՝ +37441205525
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ավան, Դուրյան թաղամաս, 44 շենք 6 բն.
3. Ընդհանուր դրույթներ
Խնդրում ենք մինչև հավելվածում գրանցվելը ծանոթանալ այս փաստաթղթին։ Գրանցվելով՝ Դուք հաստատում եք, որ այս պայմանները կիրառվում են Ձեր նկատմամբ։ Եթե համաձայն չեք մեր պայմաններին, ապա խնդրում ենք չգրանցվել և չօգտվել հավելվածից։
4. Գրանցում
TransitPay ծառայություններից օգտվելու համար պահանջվում է գրանցում։ Գրանցվելու համար ընտրեք «Login», ապա «Register» կոճակները և լրացրեք գրանցման ձևը։
Ձևը կարող է պահանջել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, իրավաբանական անձի դեպքում նաև անվանում, էլ. հասցե, հեռախոսահամար և գաղտնաբառ։ Գրանցումն ավարտելուց առաջ օգտատերը պետք է հաստատի, որ չափահաս է և ընդունում է բոլոր թվարկած պայմանները։
Այնտեղ, որտեղ կա հասանելիություն է, գրանցումը կարող է իրականացվել նաև Apple/Google մուտքով։
Գրանցվելով՝ օգտատերը հաստատում է, որ տրամադրած տեղեկատվությունը ճշգրիտ է, և պարտավորվում է գաղտնի պահել հաշվի մուտքային տվյալները։
5. Ծառայության պայմաններ
Ծառայությունից օգտվելու համար օգտատերը հավելվածում ձևավորում է Ծառայության պատվեր։
Ընտրված ծառայությունից կախված, օգտատերը կարող է ընտրել՝
- երկիր/անցուղի, երթուղի և սահմանային անցման համատեքստ,
- ծառայության տեսակ (օրինակ՝ ապահովագրություն, ճանապարհային վճար, կայանատեղի),
- տրանսպորտային միջոցի և երթուղու տվյալներ,
- լրացուցիչ ծառայություններ, եթե կիրառելի են։
Բոլոր պարտադիր պարամետրերը լրացնելուց հետո օգտատերը տեսնում է հասանելի մատակարարների/ծառայությունների տարբերակները և համապատասխան գները, եթե դրանք կիրառելի են։
6. Վճարման պայմաններ
Վճարումները կատարվում են կանխավճարային եղանակով՝ հասանելի անկանխիկ միջոցներով (օրինակ՝ քարտային վճարում և թվային դրամապանակներ, հասանելիությունից կախված)։
Վճարման էջում օգտատերը մուտքագրում է անհրաժեշտ վճարային տվյալները։ Վճարման հաստատումն ու մշակումը իրականացվում է համապատասխան վճարային ծառայություն մատուցողի կողմից։
7. Ծառայության մատուցման պայմաններ
Ծառայությունների մեծ մասը մատուցվում է թվային ձևով TransitPay-ի և/կամ գործընկեր համակարգերի միջոցով։ Մատուցված ծառայությունը կարող է ներառել փաստաթղթի տրամադրում, թույլտվության ակտիվացում կամ համապատասխան անցուղիում վճարման հաստատում։
Եթե ծառայությունը հաջողությամբ տրամադրվել/ակտիվացվել է պատվերի պարամետրերի համաձայն, ապա այն համարվում է մատուցված։ Չեղարկման և վերադարձի պայմանները կախված են ծառայության տեսակից, մատակարարի պայմաններից և կիրառելի օրենքներից։
8. Չեղարկման և վերադարձի քաղաքականություն
Օգտատերը կարող է չեղարկել ծառայության պատվերը միայն այն փուլում, երբ տվյալ ծառայության մշակումը/տրամադրումը դեռ չի սկսվել։
- Եթե պատվերը չեղարկվում է մինչև մշակման սկիզբը, գումարը վերադարձվում է ամբողջությամբ՝ բացառությամբ չվերադարձվող վճարային միջնորդավճարների (առկայության դեպքում)։
- Եթե ծառայությունը արդեն տրամադրվել/ակտիվացվել/մատուցվել է, վերադարձ չի իրականացվում՝ բացի օրենքով պարտադիր նախատեսված դեպքերից կամ մատակարարի տեխնիկական սխալի առկայությունից։
- Կրկնակի կամ սխալ կատարված վճարումները ստուգվում են և հաստատվելուց հետո վերադարձվում են 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։
- Վերադարձի հարցումով կարող եք գրել info@transitpay.net հասցեին կամ զանգահարել +37441205525 համարով և նշել պատվերի նույնականացուցիչը։
Հաշվի փակումը չի առաջացնում արդեն մատուցված/տրամադրված ծառայությունների ավտոմատ վերադարձ։ TransitPay-ը իրավունք ունի հաշիվը կասեցնել կամ փակել՝ խարդախության կասկածի, ապօրինի գործունեության կամ սույն պայմանների խախտման դեպքում։
9. Պատասխանատվություն
TransitPay-ը չի երաշխավորում հարթակի մշտական հասանելիությունը կամ անսխալ աշխատանքը։
TransitPay-ի պատասխանատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափով չի կարող գերազանցել վիճարկվող գործարքի/ծառայության արժեքով։ TransitPay-ը չի կրում պատասխանատվություն անուղղակի կամ հետևանքային վնասների համար, ներառյալ եկամտի կորուստը։
10. Գաղտնիություն
Անձնական տվյալների մշակման ամբողջական կանոնները ներկայացված են Գաղտնիության քաղաքականության մեջ՝ Գաղտնիության քաղաքականություն
11. Արգելված գործողություններ
Օգտատերը չի կարող օգտագործել ծառայությունը այն նպատակից դուրս, որի համար այն հասանելի է դարձել։
Ծառայությունից օգտվելով՝ օգտատերը համաձայնում է չանել հետևյալը․
- առանց գրավոր թույլտվության համակարգված ձևով հավաքել հարթակի տվյալները արտաքին բազաներ ստեղծելու համար,
- մոլորեցնել կամ խաբել TransitPay-ին կամ այլ օգտատերերի,
- շրջանցել կամ խաթարել անվտանգության մեխանիզմները,
- ծառայությունից ստացված տեղեկությունն օգտագործել այլ անձին վնասելու կամ հետապնդելու նպատակով,
- ուղարկել կեղծ բողոքներ կամ կեղծ հաղորդումներ,
- օգտագործել ծառայությունը կիրառելի օրենքներին հակասող կերպով,
- վերբեռնել վիրուսներ, վնասակար կոդեր կամ այլ խափանող նյութեր,
- իրականացնել չթույլատրված ավտոմատ հավաքագրում, սկրեյփինգ կամ զանգվածային հաղորդագրություններ,
- ներկայանալ որպես այլ անձ կամ օգտագործել ուրիշի հաշիվ,
- փորձել շրջանցել մուտքի սահմանափակումներն ու անվտանգային վերահսկումները,
- օրենքով թույլատրելիից դուրս պատճենել կամ հակադարձ ինժեներիայի ենթարկել հարթակի ծրագրային մասը,
- հավաքել օգտատերերի տվյալներ անցանկալի հաղորդակցությունների համար։
12. Փոփոխություններ
TransitPay-ը կարող է պարբերաբար թարմացնել սույն պայմանները։ Թարմացված տարբերակները հրապարակվում են կայքում և/կամ հավելվածում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Թարմացումներից հետո հարթակի շարունակական օգտագործումը նշանակում է, որ դուք համաձայն եք նոր պայմաններին։
13. Կիրառելի իրավունք և վեճերի լուծում
Սույն պայմանները և դրանցից բխող վեճերը կարգավորվում են համապատասխան իրավասության կիրառելի օրենքներով։ Կողմերը նախ համաձայնում են փորձել լուծել վեճը բարեխղճորեն, իսկ անհամաձայնության դեպքում վեճը ենթակա է այդ իրավասության իրավասու դատարանների քննությանը։
